Մխիթարյանն «Ինտերի» հետ ուղևորվել է Սաուդյան Արաբիա

«Ինտերը» մեկնել է Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու Իտալիայի Սուպերգավաթի խաղարկությանը։


Խաղարկության շրջանակում գավաթի համար պայքար կմղեն «Միլանը», «Յուվենտուսն» ու «Ատալանտան»։


«Ինտերն» իր առաջին հանդիպումը կանցկացնի գալիք տարվա հունվարի 2-ին։ Մրցակիցը կլինի «Ատալանտան»։


Մյուս խաղում, որը կկայանա հաջորդ օրը՝ հունվարի 3-ին, միմյանց հետ կհանդիպեն «Յուվենտուսն» ու «Միլանը»։ Եզրափակիչը հունվարի 6-ին է։