Գործողություններ՝ ռուս-ադրբեջանական սահմանին
Ռուսաստանին սահմանակից Ադրբեջանի շրջաններում սկսվել են օպերատիվ-որոնողական և կանխարգելիչ համալիր միջոցառումներ՝ «Սահման-պատնեշ» պայմանական անվան ներքո։ 

APA-ն հայտնում է, որ գործողություններն իրականացվում են երկու երկրների ներքին գործերի նախարարների փոխադարձ վստահության հիման վրա և կտևեն մեկ շաբաթ։

Նրանց հիմնական նպատակն է սահմանային համագործակցության հարցերի շուրջ ընդունված որոշումների իրագործումը, տրանսազգային կազմակերպված հանցավոր խմբավորումների և ահաբեկչական կազմակերպությունների անդամներին բացահայտելն ու չեզոքացնելը, զենքերի, պայթուցիկ նյութերի և սարքերի վնասազերծումը և այլն։