Այսօր Փարիզում մեկնարկում է FATF-ի (Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցների մշակման աշխատանքային խումբ-Financial Action Task Force, FATF) լիագումար շաբաթը, որի շրջանակներում խումբը կարող է դիտարկել Ռուսաստանին իր բացասական ցուցակներում ներառելու հարցը:
Նիստերը կկայանան հունիսի 19-23-ը։
Ինչպես գրում է «Ինտերֆաքս»-ը, առայժմ պաշտոնական հայտարարություններ չեն եղել Ռուսաստանի Դաշնության հետ կապված հնարավոր քայլերի վերաբերյալ, սակայն արտասահմանյան լրատվամիջոցներում ակտիվորեն քննարկվում է Ռուսաստանին FATF «մոխրագույն» կամ «սև» ցուցակում ընդգրկելու հնարավորության մասին տեղեկատվությունը։
Անուղղակիորեն դա հաստատում են նաև ռուս պաշտոնատար անձանց մեկնաբանությունները, որոնք հաղորդել են միջազգային շփումների մասին՝ FATF-ում Ռուսաստանի Դաշնության կարգավիճակի փոփոխությունը կանխելու նպատակով։
Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան հայտարարել է, որ եթե նման որոշում կայացվի, այն կարող է կրել միայն քաղաքական բնույթ, քանի որ դրա համար օբյեկտիվ պատճառներ չկան։