Վերջին երկու շաբաթներին Ուկրաինայի ԶՈՒ-ն ազատագրել է 8 բնակավայր՝ 113 քառ. կմ տարածք
Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը հայտնել է, որ Ուկրաինայի Զինված ուժերն ազատագրել են Զապորոժիեի մարզի հարավում գտնվող Պյատիխատկի գյուղը։

Ընդհանուր առմամբ, հունիսի 19-ի առավոտյան Telegram-ում գրել է Մալյարը, հարձակման երկու շաբաթներին ազատագրվել է ութ բնակավայր՝ Նովոդարովկա, Լևադնոյե, Ստորոժևոյե, Մակարովկա, Բլագոդատնոյե, Լոբկովոյե, Նեսկուչնոյե և Պյատիխատկի:

Մալյարը նաև հաղորդել է, որ վերջին երկու շաբաթներին ուկրաինացի զինվորականները յոթ կիլոմետր առաջ են շարժվել հարավային ուղղությամբ՝ ազատագրելով 113 քառակուսի կիլոմետր տարածք։