Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը այսօր՝ հունիսի 19-ին, աշխատանքային այցով մեկնել է Մեծ Բրիտանիա։
Ինչպես հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, այցի ընթացքում նա կմասնակցի ադրբեջանա-բրիտանական ռազմավարական երկխոսությանը, ինչպես նաև Ուկրաինայի վերականգնմանը նվիրված միջազգային համաժողովին։
Այցի շրջանակներում նախատեսվում է նաև, որ Բայրամովը կունենա բարձր մակարդակով երկկողմ հանդիպումներ և ելույթներ Միացյալ Թագավորության «ուղեղային կենտրոններում»։