Ինչպես են տարբեր երկրներ տոնում Ամանորը

Հայաստանում ավանդական Ամանորն ու Սուրբ Ծնունդը զարդարված տոնածառն է, ճոխ սեղանները ու միմյանց նվերներ տալ: 


Հետաքրքիր է թե ինչպես են տոնում ամանորը աշխարհի տարբեր երկրներում: Ստորև ներկայացնում ենք մի քանի երկրների ավանդույթները.


Իսպանիա

Իսպանիայում Նոր տարին տոնելու ամենահայտնի ավանդույթն է. ժամացույցի  զարկերի ընթացքում պետք է հասցնել 12 խաղող ուտել ամեն մի հարվածի հետ՝ 12 վայրկյանի ընթացքումն և երազանք պահել: Իսկ հետո բոլորը հավաքվում են քաղաքային հրապարակներում:


Իտալիա

Իտալիայում Նոր տարուն ազատվում են հավաքված անպետք իրերից:  Այստեղ  ամեն բան պատուհանից են ցած նետում: Իսկ նվերները երեխաներին բերում է ոչ թե Սանտա Կլաուսը, այլ Փերի Բեֆանան, որը գալիս ավելի վրա թռչելով և նվերները դնում է գուլպաների մեջ:


Հունաստան

Այստեղ հունվարի 1-ին ոչ միայն Նոր տարին են նշում, այլև սուրբ Վասիլիի հիշատակի օրը, որը աղքատների հովանավորն է: Հիմնական տոնական ուտեստը վասիլիպոտան է՝ հատապտուղներով և ընկույզով պիրոգ՝ զարդարված խմորից նախշերով: Իսկ ներսում մետաղադրամ է դրվում, ում որ ընկնի այն, նա էլ այդ տարին ամենաերջանիկը կլինի: Նվերներն էլ է Վասիլին բերում և պահում է կոշիկների մեջ:


Ֆրանսիա

Ֆրանսիայում Սուրբ Նիկոլայը դա Պեր Նոյելն է: Նա նույնպես նվերները կոշիկի մեջ է թողնում:  Սեղանին պետք է անպայման ձուկ լինի: Իսկ որպես աղանդեր պիրոգ է մատուցվում, որի ներսում հախճապակե ֆիգուր է: Ում որ այն ընկնի, նա էլ կլինի տոնական երեկոյի «թագավորը»:


Անգլիա

Անգլիայում դեկտեմբերի 31-ին վերմակներով ծածկում են զանգերը, որպեսզի նրանք իրենց ամենժամյա զնգոցով չշեղեն բնակիչներին տոնական պատրաստություններից: Իսկ կեսգիշերից առաջ արդեն բոլոր ծածկոցները հավաքում են: Ի դեպ, 1843 թվականին հենց անգլիայում է սկիզբ դրվել ամանորյա բացիկներով փոխանակվելու ավանդույթը:


Ավստրիա


Ավստրիայում քաղաքացիները հավաքվում են Վիենայի Սբ. Ստեփանոսի հրապարակում: Նրանք գալիս են, որպեսզի լսեն գլխավոր զանգակատան զանգերի ձայնը, որի մեղեդին հաջողություն է բերում նոր տարում: Այստեղ սեղանի խորհրդանիշը կաթնային խոզուկն է, որը հաջողություն է բերում: Այս խոզուկներին պատրաստում են շոկոլադից, խմորից և մարցեպանից: