Այսօր՝ հունիսի 16-ին, Կիևում օդային տագնապի ժամանակ պայթյուններ են լսվել։ ՀՕՊ ուժերն աշխատում են Ուկրաինայի մայրաքաղաքի մատույցներում։
Ինչպես հաղորդում է Ուկրաինայի Զինված ուժերի օդուժը, Կիևը կրկին դարձել է ռուսական զանգվածային հրթիռային հարձակման թիրախ։ Նախ ռուսները արձակել են «Կալիբր» թևավոր հրթիռներ, այնուհետև Ուկրաինայի կենտրոնը, արևելքը և արևմուտքը նախազգուշացրել են բալիստիկ զենքի կիրառման սպառնալիքի մասին։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հաստատել է մայրաքաղաքի Պոդոլսկի շրջանում տեղի ունեցած պայթյունը։ «Պայթյուն մայրաքաղաքում: Պոդոլսկի շրջանում։ Հրթիռները դեռևս թռչում են Կիև»,- գրել է նա։
Ուկրաինայի Զինված ուժերի օդուժը նույնպես նախազգուշացրել է բալիստիկ զենքի կիրառման սպառնալիքի մասին։
Նշենք, որ Կիև է ժամանել Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան, նա կհանդիպի իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ և կառաջարկի Ռուսաստանի հետ հակամարտությունն ավարտելու սեփական «խաղաղության ծրագիրը»։