Քաղաքացիակենտրոն լրատվություն
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը արձակել է
երկրի խորհրդարանը (Բունդեսթագ) և արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակել 2025 թվականի փետրվարի 23-ին։ Այս
մասին հայտնում է Tagesschau-ն։
«Դժվարին ժամանակներում, ինչպիսին հիմա է, կայունության ապահովումը պահանջում է գործունակ կառավարություն և հուսալի մեծամասնություն խորհրդարանում»,- նրա խոսքերը մեջբերում է Deutsche Welle-ն:
Երկրի նախագահը խորհրդարանը արձակելու մտադրության մասին հայտարարել է դեկտեմբերի 20-ին, հիշեցնում է պարբերականը։ Նա հայտարարել է, որ «այլևս չկան դաշնային կառավարության համար կայուն խորհրդարանական մեծամասնություն ստեղծելու հեռանկարներ»։