Ալբանիան պատրաստ կլինի անդամակցել Եվրամիությանը 2028 թվականին: Այս մասին հայտարարել է վարչապետ Էդի Ռաման։
«Տեխնիկապես մենք պատրաստ կլինենք միանալ ԵՄ-ին 2028 թվականին»,- ասել է նա ֆրանսիական Le Monde թերթին տված հարցազրույցում։
«Ես չգիտեմ՝ Եվրոպական խորհուրդը կասի այո, թե ոչ Ալբանիային», - հավելել է Ռաման։
Նրա խոսքով՝ համայնքին միանալու գործընթացը մնում է «քաղաքական խնդիր՝ կապված ԵՄ ներքին դինամիկայի և անդամ երկրների ընտրական կարիքների հետ»։ Վարչապետը հավելել է, որ հույս ունի օգտագործել ChatGPT չաթբոտի տեխնոլոգիաները՝ Ալբանիայի օրենսդրությունը ԵՄ օրենքներին համապատասխանեցնելու և դրանով իսկ արագացնելու երկրի մուտքը միություն։
Հոկտեմբերին Եվրամիությունը բանակցություններ սկսեց Ալբանիայի հետ համայնքին նրա անդամակցության հետ կապված հարցերի առաջին փաթեթի շուրջ: Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական հարաբերությունների նախարար Պետեր Սիյարտոն նշել է, որ Ալբանիան լիովին համապատասխանում է անդամակցության բանակցությունների չափանիշներին, սակայն «դա երկար և դժվար գործընթաց է լինելու»։
Ալբանիան ԵՄ-ի թեկնածուի պաշտոնական կարգավիճակ է ստացել 2014 թվականի հունիսին։ Եվրամիության խորհուրդը հավանություն է տվել 2020 թվականի մարտին համայնքին անդամակցելու շուրջ բանակցությունների մեկնարկին։ 2022 թվականի հուլիսին ԵՄ-ն նման բանակցություններ սկսեց Ալբանիայի հետ։