2024թ. նախադպրոցական կրթության ոլորտում իրականացվել են մի շարք ծրագրեր

2024թ. նախադպրոցական կրթության ոլորտում իրականացվել են մի շարք ծրագրեր:


Համայնքային 23 մանկապարտեզների տրամադրվել է կոշտ գույք, տեխնիկա, կահույք, 40 մանկապարտեզների՝մարզական գույք:


Երևանի քաղաքապետարանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ երևանյան 10-ը մանկապարտեզներում ներդրել է ռոբոտաշինության ծրագիր: Փորձնական ծրագիրն ապացուցել է իր արդյունավետությունը և կներդրվի համայնքային բոլոր մանկապարտեզներում:


Այս տարի մսուրային խմբերն ավելացել են 102-ով, շատացել է երկարօրյա ծառայություն մատուցող մանկապարտեզների թիվը: