Թել Ավիվում եմենյան հութիների արձակած հրթիռ է պայթել. տուժել է 16 մարդ

Եմենի կողմից Թել Ավիվի վրա հարձակման հետևանքով առնվազն 14 մարդ  վիրավորվել է, 16-ը թեթև վնասվածքներ է ստացել, այս մասին   հայտնում է Times of Israel թերթը՝ վկայակոչելով բժիշկներին:



Ըստ աղբյուրի՝ բժիշկները հայտնել են, որ 16 մարդ թեթև վնասվածքներ է ստացել ջարդված ապակու հետևանքով, այդ թվում՝ երեք տարեկան մի աղջիկ, իսկ 14-ը կապտուկներ են ստացել ապաստարաններ շտապելիս: 



Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը  տեղեկացրել էր Եմենի կողմից  թռչող արկը որսալու անհաջող փորձի մասին, այն ընկել էր Թել Ավիվի շրջանում: