Միջազգային 15 մրցաշար՝ Երևանում. 2024 թվականը հագեցած տարի էր տարբեր մարզաձևերում

Երևանում 2024 թ. անցկացվեցին մի շարք մասսայական, միջազգային և քաղաքային միջոցառումներ, որոնցից մի քանիսն առաջին անգամ էր։ Այդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: 


15 միջազգային մրցաշարերը ներառում էին 13 մարզաձև և Հայաստան բերեցին շուրջ 6500 մարզիկի՝ 16 երկրից:


Համայնքը կարևորել է նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց ներգրավումը մարզական կյանքին, կյանքի են կոչվել նաև տարբեր նախաձեռնություններ՝ տարեցների ու Երևանի փոքրիկ բնակիչների համար:


Ի դեպ, ընթացիկ տարում նախաձեռնվել են մարզական մի շարք օջախների վերակառուցման ու կառուցման նախագծերի մշակման աշխատանքներ, որոնք գործնական փուլ կտեղափոխվեն հաջորդ տարվանից: