ՄԱԿ-ի ԱԽ-ն Կախովկա ՀԷԿ-ի հարցով երեկ հատուկ նիստ է հրավիրել
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեկ հատուկ նիստ է հրավիրել՝ նվիրված Կախովկա հիդրոէլեկտրակայանի փլուզման և Դնեպրի տակ գտնվող գյուղերի ու քաղաքների հեղեղման հետ կապված։

Նիստը գումարվել է Ուկրաինայի նախաձեռնությամբ, որը պնդում է, թե այն դիտավորյալ պայթեցրել են ռուս զինվորականները, որոնց վերահսկողության տակ է եղել։

ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը ասել է, որ «Կիևի ռեժիմը» պայթեցրել և դա արել է, մասնավորապես, ուժերը վերախմբավորելու համար։

Ուկրաինայի ներկայացուցիչն արձագանքել է՝ ասելով, որ Ռուսաստանը «թավալվում է սեփական ստերի ցեխի մեջ»։ Ուկրաինայի դիրքորոշումը պաշտպանել է Լատվիայի դեսպանը, ով հանդես է եկել բոլոր երեք բալթյան երկրների անունից։ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչի տեղակալը Անվտանգության խորհրդի նիստից առաջ լրագրողներին ասել է, որ Միացյալ Նահանգները դեռևս վստահ համոզմունք չունի տեղի ունեցածի կապակցությամբ:

Աղբյուր՝ azatutyun.am