«Ո՛չ ջրով, ո՛չ հրթիռներով, ոչ էլ ցանկացած այլ բանով ահաբեկիչներին չի հաջողվի կանգնեցնել Ուկրաինային». Զելենսկին՝ Կախովսկայա ՀԷԿ-ի պայթյունի մասին
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Խերսոնի մարզի՝ Ռուսաստանի կողմից բռնազավթված մասում տեղակայված Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի ամբարտակի ոչնչացման մեջ մեղադրել է «ռուս ահաբեկիչներին»։
Տեղի ունեցածը, գրել է Զելենսկին Telegram-ում, «ամբողջ աշխարհի համար միայն հաստատումն է այն բանի, որ նրանց պետք է վտարել ուկրաինական հողի յուրաքանչյուր անկյունից»։
«Նրանց ոչ մի մետր չի կարելի թողնել, քանի որ ամեն մետրը նրանք օգտագործում են ահաբեկչության համար։ Միայն Ուկրաինայի հաղթանակը կվերադարձնի անվտանգությունը: Եվ այդ հաղթանակը կլինի։ Ո՛չ ջրով, ո՛չ հրթիռներով, ոչ էլ ցանկացած այլ բանով ահաբեկիչներին չի հաջողվի կանգնեցնել Ուկրաինային»,- գրել է նա։