«Ուժի սպառնալիքով ոչ միայն սահամազատման աշխատանքներ իրականացնել, այլ ընդհանրապես որևէ բանակցություն իրականացնել և դրա արդյունքում պայմանավորվածությունների գալը լավ բան չի։ Եվ դա այն է, ինչ-որ նաև մենք ենք ասում»,-այդ մասին այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին, ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշեց, որ այստեղ խնդիրը շինծու պատրվակներն են կամ շինծու խոսույթները և սա չի ստվերում անհրաժեշտությունը, իսկապես ունենալ օբյեկտիվ, իրավական սահմանազատման գործընթաց։
«Ինչ վերաբերում է ձեր ռեպլիկին, թե մենք ամեն ինչ անում ենհք նախկինների նման, մենք գրեթե ոչինչ չենք անում նախկինների նման։ Ես կխոսեմ նաև իմ ոլորտի մասին և կարող եմ մի նախադասությամբ ուղղակի ասել՝ հետագա խոսակցությունն այս մասին բացառելու համար։ Բայց չեմ խուսափի, եթե կուզեք»,- ասաց նախարարը։
Ի հավելումն նա ասաց, որ ամենակարևոր բաներից մեկը՝ ինչ իրենք չեն անում նախկինների նման՝ արտաքին հարաբերությունների ոլորտում, իրենք հրապարակավ և՛ ընդդիմությանը, և՛ հանրությանը ասում էին այն, ինչը որ բանակցում էին և իրենք հրապարակային դիրքորոշումը իդենտիկ է նրա, ինչն իրենք որդեգրել են և ցույց են տալիս բանակցությունների ընթացքում՝ փակ դռների հետևում։ Խոսելով նաև ՀԱՊԿ-ի մասին՝ նախարարն ասաց, որ սեպտեմբերի ՀՀ ինքնիշխան տարածքը խախտվել է, սահմանը խախտվել է, ըստ այդմ կարիք կա ուղարկել մոնիթորինգային առաքելություն, սա իրենց պատկերացմամբ պիտի լինի այն ռազմաքաղաքական դաշինքի նվազագույն արձագանքը, որի մեջ մենք կանք, մաս ենք, անդամ ենք։
«Այդ նախագծի մեջ, մեր մյուս գործընկերների կողմից այսպիսի պնդում անելը մինչ այս պահը հնարավոր չի եղել։ Սա ինչով է վտանգավոր։ Չֆիքսելով, որ ՀՀ ինքնիշխան տարածքը խախտվել է և ՀՀ պետական սահմանը խախտվել է օրինակ՝ սեպտեմբերյան ագրեսիայի դեպքում, ստացվում է, որ լեգիտիմացվում է ադրբեջանական խոսույթը, սահմանը սահմանազատված չի, ոչ մեկը չգիտի որտեղ է հստակ սահմանը, հետևաբար, ոչ մեկը չի կարող ասել ադրբեջանական զորքը մտել է ՀՀ տարածք, թե չէ։ Տվյալ դեպքում, մեր դաշնակիցներն ավելի լավ է՝ որևէ հայտարարություն չանեն, քան անեն հայտարարություն, որը կլեգիտիմացնի խոսույթն այն մասին, որ եթե չկա սահմանագիծ, դժվար է դատապարտել մեկին կամ ֆիքսել որևէ մեկին, թե ով ում տարածք է մտել»,- ասաց Արարատ Միրզոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում