Գերմանիայում կառավարությունը կցրվի. երկրում արտահերթ ընտրություններ կանցկացվեն

Գերմանիայում քվեարկել են կառավարությունը ցրելու օգտին, իսկ երկրում արտահերթ ընտրություններ են անցկացվելու, հայտնել է գերմանական Bild պարբերականը:  


Կառավարության վստահության հարցով քվեարկությանը մասնակցել է Բունդեսթագի 733 պատգամավոր։ Մինչ քվեարկության մեկնարկը կանցլեր Օլաֆ Շոլցը և խորհրդարանական կուսակցությունների առաջնորդները միմյանց հասցեին մեղադրանքներ են հնչեցրել։


Մասնավորապես, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության առաջնորդ Ալիս Վայդելը հայտարարել է, որ «լուսացույցների կոալիցիայի» կառավարումից հետո գերմանացիները «պետք է ևս մի քանի տասնամյակ կրեն վնասի հիմնական բեռը»։


Արդյունքում 394 պատգամավոր (պահանջվում էր առնվազն 367 ձայն) քվեարկել է կառավարությունը ցրելու և նոր ընտրություններ անցկացնելու օգտին, որոնք , ըստ ամենայնի, կանցկացվեն հաջորդ տարվա փետրվարի 23-ին։


Համապատասխան որոշումը երեք շաբաթվա ընթացքում պետք է հաստատի Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։ Նա կարող էր նաև հրաժարվել այս քայլից՝ թողնելով Շոլցին երկիրը ղեկավարելու փոքրամասնության կառավարությունում, սակայն նման արդյունքը, ըստ քաղաքական վերլուծաբանների, քիչ հավանական է: