Մոլդովան հայտարարել է արտակարգ դրություն. ՌԴ-ն սպառնացել է հունվարի 1-ից դադարեցնել ռուսական գազի մատակարարումն այդ երկիր

Մոլդովայում արտակարգ դրություն կմտցվի ռուսական գազի մատակարարումների դադարեցման սպառնալիքի պատճառով, հայտնում է Deutsche Welle-ն։


Այս որոշումն ընդունել է երկրի խորհրդարանը դեկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը։ Այն պաշտպանել են 101 պատգամավորներից 56-ը։


Մոլդովայում արտակարգ դրությունը կմտցվի դեկտեմբերի 16-ից՝ 60 օրով։ Սպասվում է, որ Ռուսաստանից գազը երկիր կդադարի 2025 թվականի հունվարի 1-ից։