Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հրադադարի առաջարկ է արել՝ կապված Սուրբ Ծննդյան տոների հետ, սակայն նա հրաժարվել է։
«ԵՄ-ում Հունգարիայի նախագահության ավարտին մենք նոր ջանքեր գործադրեցինք խաղաղության հասնելու համար: Մենք առաջարկել ենք սուրբծննդյան զինադադար եւ գերիների լայնածավալ փոխանակում։ Ցավալի է, որ նախագահ Զելենսկին այսօր հստակորեն մերժել եւ բացառել է դա։ Մենք արեցինք այն ամենը, ինչ կարող էինք»,- գրել է Օրբանը X-ի եւ Ֆեյսբուքի էջերում։