Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է ԱԺ բյուջետային քննարկումներին. Ուղիղ
Ազգային ժողովի մեծարգո նախագահ,Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ,Կառավարության հարգելի անդամներ,Հարգելի ներկաներ,Այսպիսով, մեկնարկում ենք 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննակումները:Ես իմ ելույթում կանդրադառնամ և՛ տնտեսական, և՛ ֆինանսական, և՛ սոցիալական ցուցանիշներին, կփորձեմ նաև տեղեկություններ տալ արտաքին քաղաքականության ոլորտում իրականացվող աշխատանքների, մասնավորապես՝ տարածաշրջանային գործերի ընթացքի, բանակցային գործընթացի վերաբերյալ:Այսպիսով, 2022 թվականին Հայաստանի Հանրապետությունում արձանագրել ենք 12.6 տոկոս տնտեսական աճ, որը վերջին 15 տարիների համար աննախադեպ բարձր ցուցանիշ է: Համապատասխանաբար՝ 2022 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրլն 926 մլրդ ՀՀ դրամ, որն ի սկզբանե պլանավորվածի նկատմամբ ավելի է շուրջ 82 մլրդ ՀՀ դրամով կամ 4 տոկոսով: Այսինքն, երբ 2021 թվականի դեկտեմբերին, եթե չեմ սխալվում, Ազգային ժողովն ընդունեց 2022 թվականի պետական բյուջեն, եկամտային մասը պլանավորված էր 82 մլրդ ՀՀ դրամով ավելի պակաս: Այսինքն՝ հընթացս մենք նաև ճշգրտումներ ենք իրականացրել և փաստացի նախնական պլանը 82 մլրդ ՀՀ դրամով գերակատարել ենք: Բայց նաև ուզում եմ ընդգծել, որ այս ամենով 2022 թվականի բյուջետային ցուցանիշները, 2021 թվականի նկատմամբ, հարկային եկամուտների մասով ավելի են 339 մլրդ ՀՀ դրամով կամ 21.4 տոկոսով: Այսինքն՝ նախորդ տարվա նկատմամբ բյուջետային ցուցանիշների շատ էական աճ ունենք: Իսկ 2017 թվականի նկատմամբ 2022 թվականի բյուջեի հարկային եկամուտներն ավելի են 2 մլրդ 20 մլն ՀՀ դրամով կամ 66.3 տոկոսով, իսկ 2018 թվականի նկատմամբ՝ 670 մլրդ ՀՀ դրամով կամ 1 մլրդ 820 մլն դոլարով կամ 53 տոկոսով:Ինչի՞ հաշվին է տեղի ունեցել բյուջետային եկամուտների այս աճը: Ըստ էության, ես կարող եմ 3 հիմնական գործոն նշել, թվարկումը, ընդ որում, ըստ կարևորության չէ, պարզապես: Առաջինը տնտեսական աճի ցուցանիշներն են, երկրորդը՝ ստվերի կրճատումը և երրորդը՝ այն բարեփոխումները, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացնում է: Դրա համար կարող եմ բերել մի քանի օրինակներ:Իհարկե, հարգելի գործընկերներ, շատ տվյալներ, որոնք հիմա պիտի ներկայացնեմ, արդեն իսկ նախկինում հրապարակելու առիթ ունեցել եմ տարբեր ձևաչափերով, բայց այս ձևաչափը պարտադրում է, որ բյուջեի ցուցանիշները նորից մանրամասն մենք արձանագրենք:Տեսեք, բարեփոխումների և ստվերի կրճատման և տնտեսական աճի մի այսպիսի օրինակ. չնայած եկամտային հարկի դրույքաչափի շարունակական նվազմանը – հիշում եք, որ մենք միասին եկամտային հարկը Հայաստանի Հանրապետությունում էականորեն նվազեցրել ենք, և նվազեցումը շարունակվում է - 2021 թվականին 22 տոկոս էր, 2022 թվականին՝ 21 տոկոս: 2022 թվականին նախորդ տարվա համեմատ հավաքագրվել է 63.5 մլրդ ՀՀ դրամով ավելի եկամտային հարկ (ընդհանուր առմամբ՝ 522 մլրդ ՀՀ դրամ), իսկ 2018 թվականի համեմատ, երբ գործել է եռաստիճան հարկային դրույքաչափ՝ 26-36 տոկոս, 181.2 մլրդ ՀՀ դրամով ավելի կամ 53 տոկոսով ավելի եկամտային հարկ ենք մենք հավաքագրել: Այսինքն՝ հարկերն իջեցրինք, բայց եկամտային հարկի հավաքագրումները 53 տոկոսով ավելացել են:Այդպիսի ևս մեկ օրինակ՝ 2021-2022 թվականներին, ինչպես գիտեք, Կառավարությունը 21.8 տոկոս բաժնեմաս ձեռք բերեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, և այս հանգամանքի բերումով 2021 թվականից Կառավարությունը մասնակցում է կոմբինատի կառավարմանը: Իհարկե, կոմբինատը միշտ էլ Հայաստանի Հանրապետության խոշոր հարկ վճարողների տասնյակում է եղել, բայց 2022 թվականին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը վճարել է պատմական աննախադեպ բարձր թվով հարկեր՝ 145 մլրդ 636 մլն ՀՀ դրամ: Որպեսզի պատկերացնեք, թե սա ինչ ցուցանիշ է, ասեմ հետևյալը. 2022 թվականին վճարված հարկերը շուրջ 7 մլրդ ՀՀ դրամով ավելի է, քան 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017 թվականներին ԶՊՄԿ-ի վճարած բոլոր հարկերը միասին վերցրած: Այսինքն՝ 2012 թվականին ամբողջը, 2013 թվականին ամբողջը, 2014 թվականին ամբողջը, 2015 թվականին ամբողջը, 2016 թվականին ամբողջը, 2017 թվականին ամբողջը 7 մլրդ ՀՀ դրամով ավելի պակաս է, քան միայն 2022 թվականին վճարված հարկերը: Սա, կարծում եմ, շատ խոսուն ցուցանիշ է:Այս իմաստով շատ խոսուն են նաև 2023 թվականի ապրիլին վճարված շահութահարկի տվյալները: Ինչպես տեղյակ եք, ապրիլին շահութահարկի վճարման ժամկետն է, և վճարվում է նախորդ տարվա շահութահարկը: Այսինքն՝ ոչ թե այդ ժամանակ է վճարվում, այլ վերջին ժամկետն ապրիլին է և դրանով ավարտվում է շրջափուլը: 2023 թվականի ապրիլին, որը 2022 թվականի շահութահարկի ավարտական փուլն է, վճարվել է 160.5 մլրդ ՀՀ դրամ շահութահարկ, որը նույնպես պատմական ռեկորդ է: 2022 թվականի ապրիլ ամսվա ընթացքում հարկ վճարողները վճարել են 98.4 մլրդ ՀՀ դրամ շահութահարկ: Սա 2022-ին են վճարել՝ 2021-ի շահութահարկից, իսկ 2018 թվականի ապրիլին՝ 36.7 մլրդ ՀՀ դրամ շահութահարկ:Ասեմ, որ շահութահարկի առյուծի բաժինը հիմնականում վճարվում է ապրիլին, որովհետև մարդիկ չեն ուզում իրենց շրջանառու միջոցները վաղ հանեն շրջանառությունից և վերջին ամսում են վճարում: Ըստ այդմ՝ 2023 թվականի ապրիլ ամսվա շահութահարկի ցուցանիշը, 2022 թվականի ապրիլ ամսվա շահութահարկի ցուցանիշից, ավելի է 62.1 մլրդ ՀՀ դրամով կամ 63.1 տոկոսով, իսկ 2018 թվականի ապրիլ ամսվա շահութահարկի ցուցանիշը ավելի է 123.8 մլրդ ՀՀ դրամով կամ 337.3 տոկոսով: Այսինքն՝ սա երկու բան է նշանակում, որ մոտավորապես 330 տոկոսով մեր բիզնեսը 2022 թվականին ավելի շահույթ է ստացել և/կամ ավելի շահութահարկ է վճարել: Այս դեպքում, կարծում եմ, երկուսն էլ տեղ ունեն: Կարծում եմ, որ եթե մենք մեր տնտեսության, բիզնեսի ներկայացուցիչների հետ խոսենք, կասեն, որ իսկապես, 2022 թվականի շահույթներն աննախադեպ են, բայց, մյուս կողմից, իհարկե, ստվերի կրճատումը և նաև ինստիտուցիոնալ բարեփոխումները, որոնք նպաստել են այս պրոցեսին, նույնպես կարևոր են:Քանի որ այս տարվա ապրիլի ցուցանիշներին անդրադարձա, իհարկե, այդ տվյալները փոխկապակցված են, պիտի ասեմ, որ 2023 թվականի ապրիլ ամսին, ընդհանրապես, հավաքագրվել է 296.8 մլրդ ՀՀ դրամ հարկային եկամուտ, որը Հայաստանի պատմության ռեկորդային ցուցանիշ է բոլոր ամիսների, այդ թվում՝ անցած տարիների ապրիլ ամիսների համեմատ: Հայաստանի Հանրապետությունում երբեք մեկ ամսվա ընթացքում այդքան հարկային եկամուտ չի հավաքագրվել: Օրինակ՝ 2022 թվականի ապրիլին հավաքագրել էինք 231.3 մլրդ ՀՀ դրամ, իսկ 2018 թվականի ապրիլին՝ 126 մլրդ ՀՀ դրամ: 2023 թվականի ապրիլ ամսվա ցուցանիշը նախորդ տարվա ապրիլից ավելի է 65.5 մլրդ ՀՀ դրամով կամ 28.3 տոկոսով, իսկ 2018 թվականի ցուցանիշի նկատմամբ՝ 170 մլրդ ՀՀ դրամով կամ 134.6 տոկոսով: Այսինքն՝ 2018 թվականի ապրիլին և 2023 թվականի ապրիլին հարկային եկամուտները կրկնապատիկից ավելի ավելացել են:2023 թվականի նաև առաջին 4 ամսվա հարկային եկամուտները նույնպես շատ հետաքրքիր պատկեր են ի հայտ բերում: Այս տարվա առաջին 4 ամիսներին Հայաստանի Հանրապետության բյուջե ավելի շատ հարկային եկամուտ է հավաքագրվել, քան 2000, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2009, 2010 թվականներին տարվա ընթացքում: Այսինքն՝ ոչ թե բոլորը միասին վերցրած, այսինքն՝ մեր 4 ամսվա տվյալով, օրինակ, այս տարիների տարեկան բյուջեն ավելի քիչ է եղել, քան այս տարվա 4 ամսվա հարկային եկամուտները, որը, ի դեպ, համեմատելի է 2011 թվականի տարեկան բյուջեի նկատմամբ: Այս թվերն ավելի շատ պետք չի երևի մանրամասնել, բայց կարելի է պատկերացնել, որ 2000 թվականի տարեկան բյուջեի նկատմամբ շատ մեծ առավելություն ունեն այս տարվա 4 ամիսների տվյալները: Այս թվերն ինչի՞ համար եմ ասում՝ էլի ցույց տալու համար, որ բարեփոխումները, ստվերի կրճատումը, տնտեսական ակտիվությունն իրար հետ սիներգիկ էներգիա են տալիս:Ուզում եմ նաև ընդգծել, որ էականորեն փոխվել է նաև, իմ դիտարկմամբ, խոշոր հարկատուների նկատմամբ վարվող հարկային քաղաքականությունը: Էլի որպեսզի դինամիկայի մեջ ցույց տամ՝ 2023 թվականի հունվար-մարտ ժամանակահատվածում, 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ, առաջին 1000 խոշոր հարկատուներից հավաքագրվել է 113.4 տոկոսով ավելի հարկ: Այսինքն՝ 2018 թվականի առաջին 3 ամիսների համեմատ խոշոր հարկ վճարողները կրկնապատիկից ավելի հարկ են վճարել: Սա կարևոր է, որպեսզի մենք տեսնենք, որ ոչ թե, այսպես ասած, փոքր տնտեսավարողներին ենք միայն հարկային դաշտ բերում, այլ նաև խոշորներին:2023 թվականի հունվար-մարտ ժամանակահատվածում, 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ, առաջին խոշոր հարկատուներից հավաքագրվել է 91.6 տոկոսով ավելի հարկ: Սա էլ 1000 խոշոր հարկ վճարողների հետ կան ավելի խոշորները, ամենախոշորները, և նրանց պարագայում նույնպես համարյա կրկնապատկվել են նրանց վճարած հարկերը: Իսկ էլի նույն ժամանակահատվածում 100 խոշոր հարկատուներից հավաքագրված հարկերի ընդհանուր գումարը կազմել է առաջին 1000 խոշոր հարկատուներից հավաքագրված ընդհանուր գումարի 55.7 տոկոսը: Այսինքն՝ 100-ը 1000-րի կեսից շատն է տվել գումարը: Սա ի՞նչով է կարևոր՝ ցույց տալու համար, որ ինչքան փոքր է հարկատուն, թեկուզ՝ խոշորների մեջ, նրա տեսակարար կշիռը հարկերի հավաքագրման առումով էականորեն թեթևանում է, իհարկե, բառիս օրինական իմաստով:Հարգելի գործընկերներ,Ուրախ եմ արձանագրել նաև, որ առաջին եռամսյակում Հայաստանի Հանրապետությունում տնտեսական բարձր աճ է գրանցվել, որովհետև ՀՆԱ 12.1 տոկոսանոց աճ ունենք: Սա ոչ թե տնտեսական ակտիվության ցուցանիշն է, սա արդեն հաշվարկված ՀՆԱ աճն է, որը 12.1 տոկոս է: Իսկ ապրիլ ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 12.1 տոկոս, որն էլի կարևոր ցուցանիշ է, իսկ գնաճը՝ 3.2 տոկոս: Մենք տեսնում ենք գնաճի որոշակի կայունացում: Ապրիլի դրությամբ գնաճը վերադարձել է բյուջեով կանխատեսված և նախատեսված ցուցանիշներին, և մենք հույս ունենք, որ այս դինամիկան կպահպանվի:Վերադառնալով զուտ 2022 թվականի ցուցանիշներին՝ ընդգծեմ, որ նախորդ տարի գործազրկությունը նվազել և կազմել է 13 տոկոս՝ 2021 թվականի 15.5 տոկոսի նկատմամբ, այսինքն՝ 2.5 տոկոսային կետով գործազրկությունը նվազել է 1 տարվա ընթացքում, իսկ 2018 թվականի նկատմամբ արդեն նվազել է 6 տոկոսային կետով, որովհետև 2018 թվականին գործազրկությունը եղել է 19 տոկոս: Ընդ որում՝ 2022 թվականի 3-րդ եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը կազմել է 11.6 տոկոս, որը վերջին 14 տարիների ընթացքում ամենացածր ցուցանիշն է:Դեկտեմբերին գրանցվել է աշխատատեղերի՝ Հայաստանի պատմության բացարձակ ռեկորդ՝ 704 000 գրանցված աշխատատեղ: Բայց նաև ուրախ եմ արձանագրել, որ այս թիվն այլևս ակտուալ չէ: Ինչո՞ւ, որովհետև 2023 թվականի և՛ մարտին, և՛ ապրիլին գրանցվել են աշխատատեղերի նոր ռեկորդներ, համապատասխանաբար՝ 706 294 և 710 150: Ինչո՞վ է այս ցուցանիշը նաև կարևոր, որովհետև սովորաբար աշխատատեղերի պիկերը գրանցվում են ամեն տարվա սեպտեմբերին և դեկտեմբերին: Ըստ էության, պատմության մեջ չի եղել, այսինքն՝ տարվա ընթացքում աճում են, պիկը գրանցվում է սեպտեմբերին և դեկտեմբերին: Սովորաբար հունվարից էլի մինչև սեպտեմբեր որոշակի անկում է գրանցվում, և սեպտեմբերին նորից գրանցվում է, եթե պիտի գրանցվի, նոր պիկը: Սա նոր միտում է մեր տնտեսության մեջ, որ մենք մարտին և ապրիլին ունենում ենք նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ աշխատատեղերի աճ, ինչը նախկինում երբեք չի արձանագրվել: Արձանագրվել է թերևս միայն 2022 թվականին: Այսպիսով՝ պիտի արձանագրենք, որ 2018 թվականի մայիսից ի վեր, ամենավերջին տվյալներով, Հայաստանում ստեղծվել է 162 161 աշխատատեղ, որը 2018 թվականի մայիսի ցուցանիշը գերազանցում է 29.6 տոկոսով:2022 թվականին միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նկատմամբ աճել է 15.5 տոկոսով: Սա շատ կարևոր ցուցանիշ է գնաճի պայմաններում, որովհետև, հիշում եք, և՛ քովիդը, և՛ հետագայում 2022 թվականի հայտնի պրոցեսներն սկսվեցին, ամենամեծ մտավախություններից մեկը հենց գնաճն էր, թե ինչքանով դա սոցիալական նեգատիվ ազդեցություն կունենա: Բայց մենք տեսնում ենք, որ աշխատող մարդու համար մեր քաղաքականություններով մենք կարողացել ենք գնաճը ոչ միայն կոմպենսացնել, այլև աշխատավարձի աճ ապահովել: Ֆինանսների նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ իրական աշխատավարձն աճել է 6.3 տոկոսով: Սա ի՞նչ է նշանակում: Սա նշանակում է, որ եթե գնաճի ազդեցությունը զրոյացնենք, դնենք մի կողմ և տեսնենք, թե ինչ է աշխատավարձի հետ տեղի ունեցել, հենց դա աշխատավարձի իրական աճն է: Այսինքն՝ բացի գնաճը, որ մարդիկ, իրենց սովորական ծախսերն անելով, 8.6 տոկոս ավելի գումար են ծախսել գնաճի բերումով, բացի սրանից, ևս 6.3 տոկոսով 2022 թվականին աշխատավարձի աճ է գրանցվել, ինչը շատ կարևոր ցուցանիշ է:Սա նաև մեր սոցիալական քաղաքականության կարևոր բաղադրիչներից է, որովհետև, գիտեք, սոցիալական քաղաքականություն ասելով՝ մենք սովորաբար ավանդույթի ուժով հասկանում ենք նպաստ, թոշակ, ինչը, իհարկե, կարևոր է, բայց կարծում եմ՝ սոցիալական քաղաքականության կարևոր բաղադրիչ է նաև, թե աշխատող մարդու կյանքն ինչով է բարելավվում: Եթե հիշում եք, մենք 2018 թվականին մի քաղաքականություն որդեգրեցինք, որը կարգախոսային ձևաչափով ներկայացնում ենք հետևյալ կերպ՝ «Հաղթահարենք աղքատությունը աշխատանքով»: Այսինքն՝ սոցիալական պրոբլեմների հաղթահարման մեր բանաձևն աշխատանքն է: Իհարկե, դա չի վերաբերում կամ մասամբ է վերաբերում կենսաթոշակառուներին: Իսկ, ընդհանուր առմամբ, նաև սոցիալական ոլորտում մեր քաղաքականությունները լինելու են հետևյալ կերպ, բարեփոխվելու են հետևյալ տրամաբանությամբ՝ եթե մարդն աշխատունակ է, և շուկայում կա աշխատանք, ինչո՞ւ պետք է պետությունը նրան վճարի սոցիալական նպաստ, մանավանդ մենք տեսնում ենք, իհարկե, շատ չեն այդ դեպքերը, բայց այդ դեպքերը կան, օրինակ՝ մենք Հայաստանում կարող ենք ունենալ դեպք, երբ մարդն ունի բնակարան, որն այսօրվա շուկայական արժեքով կարող է արժենալ 300 000 ԱՄՆ դոլար, 500 000 ԱՄՆ դոլար, բայց ինքը պետությունից ստանում է նպաստ: Սա որևէ տրամաբանության մեջ չի մտնում: Ենթադրենք, ես այդպիսի մի վիճակագրություն ժամանակին արել եմ և ասել եմ, օրինակ՝ Երևանի Մաշտոցի պողոտայում սեփական բնակարան ունեցող մարդ կա՞ Հայաստանի Հանրապետությունում, որ սոցիալական նպաստ է ստանում, և պարզվել է, որ կա:Եվ սա, իհարկե, մի հարց է, որին մենք պետք է անդրադառնանք: Կամ մարդիկ կան, որոնք 26 000 ՀՀ դրամ նպաստ են ստանում կամ 30 000 ՀՀ դրամ, և ասենք՝ ամսական 400 000 ՀՀ վարկ են փակում, ամեն ամիս բանկերին վճարում են 200 000, 400 000, դեպք ունենք՝ 700 000 ՀՀ դրամ, բայց պետությանն ասում է՝ ինձ 30 000 ՀՀ դրամ աջակցություն և սոցիալական այլ աջակցություն տրամադրեք: Ես նկատի ունեմ՝ սոցիալական քաղաքականության առումով մեր պատկերացումները որոշակիորեն պետք է փոխվեն, և սոցիալական քաղաքականություն ասելով մենք պիտի նկատի չունենանք միայն թոշակները և նպաստները, չնայած թոշակներին անդրադարձ հիմա կունենանք:Շատ կարևոր ուղղություն է, որ 2022 թվականի ընթացքում ֆիզիկական անձանց հիպոթեկային վարկի տոկոսների գծով վերադարձվել է 36.5 մլրդ ՀՀ դրամ եկամտային հարկ, որը 2018 թվականի ցուցանիշը գերազանցում է 31.8 մլրդ ՀՀ դրամով կամ 680 տոկոսով: Հարգելի գործընկերներ, այստեղ մի շատ կարևոր նրբություն կա, որը մենք պետք է հաշվի առնենք: Մենք ամեն ամիս նաև եկամտային հարկից վերադարձներ ենք իրականացնում քաղաքացիներին՝ հիպոթեկային վարկի գծով, նաև մի քանի այլ ծախսերի գծով: Այս գումարները մենք չենք հաշվառում որպես պետական բյուջեի եկամուտ: Այսինքն՝ երբ ես ներկայացնում եմ եկամուտները, այս թիվը հանած է, այդ թիվը վերադարձնում ենք, տակն ինչ մնում է, դա ենք համարում պետական բյուջեի եկամուտ: Այսինքն՝ այն բոլոր ցուցանիշները, որ ես ասացի, բոլոր վերադարձները հանած, որոնք մնացել է Կառավարության ձեռքի տակ՝ ծախսեր իրականացնելու համար:Ուրեմն հիպոթեկային վարկի գծով շահառուների թիվը 2022 թվականին կազմել է 29197 անձ, որը 2018 թվականի ցուցանիշը գերազանցել է 25176 անձով կամ 626 տոկոսով: Սա նշանակում է, որ 2018 թվականից հետո մոտ 25176 ընտանիք նոր բնակարան է ձեռք բերել նորակառույց շենքում: Այս ցուցանիշներն ինչո՞ւ մենք, այսպես ասած, մեկ տարվա կտրվածքով չենք նայում, որովհետև, գիտեք, բնակարանի ձեռքբերման գործընթացը երկար տարիների պրոցես է՝ կախված հիպոթեկային վարկի ժամկետներից, բայց այս դինամիկան, կարծում եմ, շատ բանի մասին է ասում: Եվ պիտի նորից արձանագրեմ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում շինարարության ամենատարբեր փուլերում է գտնվում 55000 բնակարան՝ մեկը նախագծման փուլում է, մյուսը կառուցման փուլում է, մյուսն արդեն վերջին հարդարման աշխատանքներն են իրականացվում՝ սեփականատերերին հասցնելու համար: Սա, կարծում եմ, և՛ սոցիալական, և՛ տնտեսական, և՛ նույնիսկ քաղաքական շատ կարևոր ցուցանիշ է, որովհետև Կառավարության զեկույցի քննարկման ժամանակ առիթ ունեցել եմ ասելու, սա նշանակում է, որ մարդիկ հավատ, լավատեսություն ունեն Հայաստանի ապագայի նկատմամբ, այլապես այսքան միլիարդների ներդրումը բնակարանաշինության ոլորտում որևէ այլ մեկնաբանություն չունի:Հարգելի գործընկերներ,Հայաստանի Հանրապետությունում մշտապես շատ կարևոր և զգայուն թեմա է պետական պարտքի հարցը, որովհետև դուք գիտեք, որ ժամանակ առ ժամանակ այսպես շատ մեծ ահազանգեր են հնչում, որ Հայաստանի պետական պարտքն ավելացավ, իսկ ի՞նչ է լինելու մեր վերջը: Ուզում եմ ասել, որ մենք պարտքի կառավարման ռազմավարություն ունեինք և ունենք, և Կառավարության ծրագրով նաև արձանագրել ենք, որ մինչև 2026 թվականը պարտքի ցուցանիշը ՀՆԱ-ի նկատմամբ 60 տոկոսից ցածր լինելու դեպքում մենք գոհ կլինենք: Բայց, ըստ էության, այս ցուցանիշը մենք գնահատում, որ իրականացրել ենք առաջանցիկ, որովհետև 2022 թվականի արդյունքներով պարտք-ՀՆԱ ցուցանիշը կազմում է 46.7 տոկոս, այսինքն՝ մենք մեր ՀՆԱ-ի 46.7 տոկոսով պարտք ունենք՝ և՛ ներքին, և՛ արտաքին. պետական պարտքի մասին է խոսքը, 2017 թվականին այդ ցուցանիշը եղել է 58.9 տոկոս:Եվ ես ուզում եմ արձանագրել հետևյալը, որ պարտքի գնահատման առումով, այո, նոմինալ պարտքը մեծացել է և, ընդ որում, մեծացել է նաև հասկանալի պատճառներով՝ անխուսափելիորեն, որովհետև, օրինակ, մենք վարկային ծրագրեր ունենք, նույն Հյուսիս-հարավ և այլն, որոնք ի սկզբանե պլանավորված է եղել իրականացնել արտաքին ռեսուրսների հաշվին: Նաև քովիդի կառավարումը շատ մեծ ռեսուրսներ է տարել Հայաստանի Հանրապետությունից, և արտաքին պարտքն այդ ժամանակ նույնպես մեծացել է, բայց հետևյալը նաև ասեմ՝ պարտք ասելով մենք նկատի ունենք վարկային բեռը: Բայց եկեք հարցին նայենք հակառակ տրամաբանությամբ՝ եթե որևէ ընտանիքի բարեկեցությունն աճում է, օրինակ, իրենք սկսում են ավելի շատ եկամուտներ ստանալ, նրանց պարտքային բեռն ավելանո՞ւմ է, թե՞ պակասում է: Այսօր սովորաբար մեծ մասամբ ավելանում է, որովհետև երբ հնարավորություններ են ավելանում, մարդիկ նախընտրում են ավելի մեծացնել իրենց բարեկեցությ,ան մակարդակը: Այս առումով, կարծում եմ, շատ կարևոր է արձանագրել նաև, որ, ըստ էության, շատ վաղուց Հայաստանի Հանրապետությունում, եթե չեմ սխալվում, մենք այդ պրակտիկան հիմա էլ ունենք, մենք պարտքը ծախսում ենք միայն կապիտալ նպատակներով: Օրինակ, ընթացիկ ծախսեր իրականացնելու համար պարտք չենք վերցնում, ասենք, օրինակ, աշխատավարձ բարձրացնելու համար պարտք չենք վերցնում, թոշակ բարձրացնելու համար պարտք չենք վերցնում: Ինչո՞ւ, որովհետև, տեսեք, ընթացիկ այդ ծախսերը հետևյալն են, երբ մեկ անգամ դու այդ ծախսը ստանձնեցիր, այն արդեն հավերժ մնաց, ինքը սովորաբար ավելացման ուղղությամբ պետք է գնա, որովհետև պակասացման ուղղությամբ դա նշանակում է, որ սոցիալական իրադրությունը որոշակիորեն վատթարացնելու ճանապարհով ենք գնում:Եվ ահա պարտքերը մի կողմ, և հիշեք, որ աշխատավարձերի բարձրացման համար մենք պարտք չենք վերցնում, այսինքն՝ միայն սեփական եկամուտներն ենք օգտագործում: Պետք է արձանագրեմ, որ 2022 թվականը եղել է աշխատավարձերի ռազմավարական աշխատավարձերի բարձրացման տարի, և ուզում եմ ընդգծել, որ 2022 թվականի հունվարի 1-ից բարձրացան գիտնականների աշխատավարձերը: Սա, իհարկե, մեր գործընկերները՝ և՛ Ֆինանսների նախարարությունը և՛ ընդհանրապես ֆինանսական ոլորտի մասնագետները կապիտալ ծախս չեն համարում՝ որպես բյուջետային տող, բայց սա կապիտալ ներդրում է Հայաստանի Հանրապետության զարգացման գործում, որովհետև սրանով առաջին՝ մենք խթանում ենք գիտության զարգացումը և նաև գիտության ոլորտի գրավչությունը:Ես ուզում եմ ցուցանիշներ ներկայացնել, օրինակ՝ 2022 թվականին մենք գիտության ոլորտում, ընդ որում, բարձրացել են պետական ենթակայության բոլոր գիտական հիմնարկների բոլոր այն աշխատողների աշխատավարձերը, ովքեր անցել են ատեստավորում: Սա շատ կարևոր հանգամանք է: Մենք ընդհանրապես որոշել ենք աշխատավարձի ինքնաբերաբար բարձրացման քաղաքականությունից հրաժարվել, որովհետև երբ ամեն անգամ աշխատավարձ է բարձրանում, մենք՝ պետությունը, Կառավարությունը, պետք է հավաստիանա մասնագետի որակավորման մեջ, հակառակ դեպքում մենք կունենանք ծախսեր և չենք ունենա արդյունք: Եվ ահա գիտության ոլորտում, մասնավորապես, լաբորանտի աշխատավարձն աճել է 52 տոկոսով, ավագ լաբորանտի աշխատավարձն աճել է 45 տոկոսով, կրտսեր գիտաշխատողի աշխատավարձն աճել է 40 տոկոսով, գիտաշխատողի աշխատավարձը՝ 66 տոկոսով, ավագ գիտաշխատողի աշխատավարձը՝ 102 տոկոսով, առաջատար գիտաշխատողի աշխատավարձը՝ 119 տոկոսով, գլխավոր գիտաշխատողի աշխատավարձը՝ 166 տոկոսով, գիտական խմբի ղեկավարի աշխատավարձը՝ 78 տոկոսով, գիտական ստորաբաժանման ղեկավարի աշխատավարձը՝ 148 տոկոսով: Ընդ որում, ես ուզում եմ ընդգծել, որ արդեն իսկ ընդունված բյուջետային ծրագրով այս պրոցեսը շարունակվելու է մինչև 2025 թվականը, և գիտության ոլորտում աշխատավարձի նվազագույն բարձրացումը, որ մենք ունենալու ենք 2025 թվականին, լինելու է 105 տոկոս, այսինքն՝ առնվազն գիտնականների աշխատավարձը կրկնապատկվում է, իսկ առավելագույնը՝ 300 տոկոս: Ասենք, օրինակ, գլխավոր գիտաշխատողի աշխատավարձը, որ այս տարի արդեն ավելացել է 166 տոկոսով, 2025 թվականին 2021-ի նկատմամբ աճը լինելու է 300 տոկոս: Կարծում եմ, որ սա 4 անգամ աշխատավարձը բարձրացնելու է:Հաջորդ ռազմավարական ներդրումը, որը շատ էական նշ