Քաղաքացիակենտրոն լրատվություն
Սիրելի՛ քաղաքացիներ, հիմա ես գտնվում եմ Թթուջուր-Նավուր ճանապարհին: Այն Ճամբարակից Բերդ տանող ճանապարհն է, որը նախկինում հայտնի է եղել որպես «սարի ճանապարհ» և համապատասխանել է իր կարգավիճակին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հրապարակած տեսանյութում ասում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ անկախությունից ի վեր այս ճանապարհը երբեք բարեկարգված չի եղել:
«Հետաքրքիրն այն է, որ այս ճանապարհը Երևանից Բերդ տանող ամենակարճ ճանապարհն է: Վերջին տարիներին այս ճանապարհը բերել ենք ահա այս տեսքին, որը մեր ժամանակակից պայմաններին համապատասխանող մայրուղի է:
Հիմա Երևանից Բերդ և հակառակ ուղղությամբ ահա այսպիսի կարճ ճանապարհ գոյություն ունի՝ այսպիսի որակով»,- նշում է Փաշինյանը: