Թրամփն իր մասնակցությամբ միջոցառման ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո հանդես է եկել հայտարարությամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հնարավոր է համարել, որ գուցե հենց ինքն է եղել իր մասնակցությամբ միջոցառման ժամանակ տեղի ունեցած կրակոցների թիրախը:


Նա նշել է, որ հետևել է իրավիճակին և կարծիք է հայտնել, թե «պետք էր գուցե ավելի արագ հեռանալ»։


Թրամփը նաև ընդգծել է Սպիտակ տան գաղտնի ծառայության աշխատակիցների արագ արձագանքը՝ նշելով, որ նրանք «շատ խիզախ կերպով» են չեզոքացրել զինված անձին։


Ինչ վերաբերում է հանցագործի արարքի հնարավոր դրդապատճառներին, ասել է, թե տեղի ունեցածը դժվար կապ ունենա Իրանում իրականացվող գործողությունների հետ, բայց հավելել է՝ «երբեք չես կարող լիովին վստահ լինել»։


Հիշեցնենք՝ միջադեպը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան Washington Hilton հյուրանոցում, որտեղ անցկացվում էր Սպիտակ տան թղթակիցների ավանդական ընթրիքը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների հետ։


Զինված անձը ներխուժել է դահլիճ, եղել է որսորդական հրացանով զինված և հասցրել է վիրավորել Գաղտնի ծառայության աշխատակիցներից մեկին, այնուհետև տղամարդը ձերբակալվել է:


Ըստ New York Post-ի՝ կասկածյալը 31-ամյա ուսուցիչ է Կալիֆոռնիայից՝ Քոուլ Թոմաս Ալլան անունով: Տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց։ ասնակ