Բաքուն և Երևանը կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել հունիսի 1-ին Քիշնևում. Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Բաքուն և Երևանը կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել հունիսի 1-ին Քիշնևում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում, գրում է Reuters-ը՝ հղում անելով Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևային։
«Մենք հույս ունենք, որ հունիսի 1-ին Քիշնևում վերջապես կստորագրվի խաղաղության պայմանագիր։ Սա պատմական պահ է, որը չի կարելի բաց թողնել»,- ասել է Լեյլա Աբդուլաևան։ Պարբերականի դիվանագիտական աղբյուրների հաղորդմամբ՝ գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձր մակարդակով բանակցություններ կանցկացնեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։
Նշվում է, որ հինգշաբթի Կրեմլում Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ բանակցությունները չեն հանգեցրել խաղաղության համաձայնագրի։ Հաջողվել է հասնել միայն հաջորդ շաբաթ եռակողմ նոր բանակցությունների շուրջ համաձայնեցման։