Գնահատելի են Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մեկնաբանությունները խաղաղության ուղղությամբ շարունակվող հանձնառության վերաբերյալ․ մենք վճռականորեն տրամադրված ենք օգնել մեր բարեկամներին հասնել դրան․ Մեթ Միլեր
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթ Միլերն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է․

Գնահատելի են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս հնչեցրած մեկնաբանությունները Հայաստանի և Ադրբեջանի կողմից տարածքային ամբողջականության փոխադարձաբար ճանաչման և խաղաղության ուղղությամբ շարունակվող հանձնառության վերաբերյալ։

Վերջնական համաձայնագիրը տեսանելի է, և մենք վճռականորեն տրամադրված ենք օգնել մեր բարեկամներին հասնել դրան։