Արևմտյան զենքի օգնությամբ Ուկրաինայի Զինված ուժերի՝ Ղրիմի ուղղությամբ հարվածները Վաշինգտոնի կողմից հավանության արժանացնելը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը շահագրգռված չէ խաղաղությամբ։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը։
«Ուկրաինայում հակամարտության առնչությամբ Վաշինգտոնն ամբողջությամբ իր գծին է ենթարկեցրել «յոթյակի» անդամներին: Ավելին, նա կտրուկ խստացրել է իր մոտեցումները երկու կարևոր հարցերի շուրջ: Խոսքը կիևյան ռեժիմին F-16 կործանիչներ փոխանցելու նախապատրաստության, ինչպես նաև Ղրիմի ուղղությամբ հարվածների անվերապահ հավանության մասին է՝ ամերիկյան և արևմտյան այլ զենքերի կիրառմամբ: Նման քայլերը ևս մեկ անգամ հստակ ցույց են տալիս, որ ԱՄՆ-ը երբեք շահագրգռված չի եղել խաղաղությամբ», - համոզված է նա:
Դեսպանը հավելել է, որ Ղրիմի վրա հարվածները Մոսկվան կդիտարկի «որպես հարձակում Ռուսաստանի Դաշնության ցանկացած այլ սուբյեկտի վրա», և Միացյալ Նահանգներին կոչ է արել ամբողջովին իրեն հաշիվ տալ Ռուսաստանի կողմից պատասխան միջոցների մասին։
Անտոնովը նաև նշել է Ուկրաինայում F-16-ի շահագործման համար ենթակառուցվածքների, ինչպես նաև օդաչուների և սպասարկող անձնակազմի անհրաժեշտ քանակի բացակայությունը: Անտոնովի կարծիքով՝ դա ստիպում է մտածել հակամարտությունում Հյուսիսատլանտյան դաշինքի հետագա հնարավոր ներգրավման մասին, երբ օտարերկրյա «կամավորների» կողմից կառավարվող «ամերիկյան կործանիչները սկսեն թռչել ՆԱՏՕ-ի օդակայաններից»: