Ագրեսորի անունը պետք է հայտնի լինի․ ֆրանսիացի պատգամավորը՝ Ադրբեջանի մասին
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Անն-Լոուրենս Պետելը Twitter-ում անդրադարձել է մայիսի 17-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների գնդակոծման հետևանքով Սոթքի հատվածում հայ զինվորի զոհվելու միջադեպին։

«Սոթքում սահմանը պաշտպանելիս 20-ամյա հայ զինծառայող է զոհվել։Ադրբեջանը խախտել է միջազգային իրավունքը՝ կրակելով զինվորին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության մեքենայի վրա։
Ադրբեջանն իրեն պահեց որպես հանցավոր պետություն։ Հրատապ անհրաժեշտություն է ագրեսորի և զոհի անունները տալը»,-գրել է ֆրանսիացի օրենսդիրը։