ԱՄՆ-ն հավատացած է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները առաջընթացի կարևոր քայլեր են:
Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուսելում ունեցած հանդիպմանը:
«ԱՄՆ-ն այդ բանակցությունների կողմ չէր: Սակայն որպես Արլինգտոնում մեր հյուրընկալած բանակցությունների շարունակություն, մենք շարունակում ենք հավատալ, որ դրանք առաջ ընթանալու կարևոր քայլեր են, և մենք շարունակում ենք համարել, որ այդ երկու երկրների միջև տևական խաղաղությունը հնարավոր է», - ասել է :