Քաղաքացիակենտրոն լրատվություն
Լեհաստանի նախագահ Անջեյ
Դուդան հրաժարվել է լուսանկարվել Բաքվում կլիմայական գագաթնաժողովի մասնակիցների
հետ՝ Բելառուսի ավտորիտար առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի ներկայության պատճառով։
«Դա նախագահի որոշումն էր։
Ընտանեկան լուսանկարը ընտանեկան լուսանկար է, նախագահը որոշել է, որ չի ցանկանում
ընտանեկան լուսանկար ունենալ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ»,- Polsat հեռուստաալիքին
ասել է Լեհաստանի առաջնորդի պատվիրակության աղբյուրը։
Նշենք, որ միջազգային գործակալությունների
հրապարակած ընտանեկան լուսանկարում Լուկաշենկոյի կողքին կանգնած են Ուզբեկստանի
նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը և Վրաստանի վարչապետ
Իրակլի Կոբախիձեն։