Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ զեկույցներ է լսել մարտի դաշտում իրավիճակի, հակաօդային պաշտպանության ուժեղացման տարբերակների և ավիառումբերի սեփական արտադրության ծրագրերի մասին։ Որոշում է կայացվել ուժեղացնել ռուսական անօդաչուների դեմ պայքարը:
Նշվում է, որ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու հետ Զելենսկին քննարկել է ամենալարված ուղղությունների՝ Կուրախովոյի և Պոկրովսկի պաշտպանության ամրապնդման հնարավորությունը։