Մակրոնը, Շոլցը և Տուսկը Վրաստանի հարցով համատեղ հայտարարությամբ են հանդես եկել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը համատեղ հայտարարությամբ իրենց մտահոգությունն են հայտնել Վրաստանում տիրող քաղաքական իրավիճակի վերաբերյալ։


Նրանք հայտարարել են, որ չեն կարող աջակցել Եվրամիությանը Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունների բացմանը, եթե երկիրը չանցկացնի բարեփոխումներ, հայտնում է Reuters-ը։


«Եթե Վրաստանը չփոխի գործողությունների իր ներկայիս ուղղությունը և չցուցադրի իրական բարեփոխումների ջանքեր, մասնավորապես չեղարկելով վերջերս ընդունած օրենսդրությունը, որը հակասում է եվրոպական արժեքներին և սկզբունքներին, մենք չենք կարողանա աջակցել Վրաստանի հետ անդամակցության շուրջ բանակցությունների բացմանը», - ասել են նրանք։