Ղազախստանի և Ֆրանսիայի նախագահներ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Էմանուել Մակրոնը հայտարարել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու մասին։ Այս մասին ասված է Աստանայի և Փարիզի միջև ռազմավարական համագործակցության մասին համատեղ հռչակագրում, որն ընդունվել է Տոկաևի՝ Ֆրանսիա կատարած այցի արդյունքներով։
Երկու երկրների ղեկավարները կարծում են, որ հարաբերությունների կարգավորումը կարևոր է Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու զարգացման համար։
Փաստաթղթում,
մասնավորապես, նշվում է, որ ղեկավարները լիակատար աջակցություն են հայտնել
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և համաձայնագրի շուտափույթ
ստորագրմանը, որը թույլ կտա տարածաշրջանում հաստատել արդար և կայուն խաղաղություն՝
հիմնված երկու պետությունների տարածքային ամբողջականության հարգանքի և Ալմա-Աթայի
1991 թ. հռչակագրի վրա:
«Նախագահներն
ընդգծել են Հարավային Կովկասում կայունության կարևորությունը Տրանսկասպյան
միջազգային տրանսպորտային երթուղու զարգացման համար»,- նշվում է հռչակագրում։