Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորել է հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։
«Շնորհավորում եմ, նախագա՛հ Դոնալդ Թրամփ։ Պատրաստ եմ միասին աշխատել, ինչպես արել ենք չորս տարի շարունակ։ Ձեր և իմ համոզմունքներով։ Հարգանքով և ձգտումներով։ Հանուն ավելի շատ խաղաղության և բարգավաճման», - գրել է Մակրոնը X սոցիալական հարթակում։