Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը, որը դեկտեմբերի 1-ից հեռանում է պաշտոնից, Երրորդ համաշխարհային պատերազմի սկսման վտանգը «իրական» է համարել և կոչ է արել խուսափել դրանից։
«Ոչ մի կասկած չկա, որ մենք ծայրահեղ վտանգավոր պահ ենք ապրում ոչ միայն
Եվրոպայի համար, այլև ամբողջ աշխարհի։ Երրորդ համաշխարհային պատերազմը հնարավոր է,
բայց մենք կարող ենք և պետք է խուսափենք դրանից։ Դեռ հնարավոր է փոխել պատմության
ընթացքը»,- ասել է Միշելը Soir թերթին տված հարցազրույցում։
Բրյուսելի
պաշտոնյան չի հստակեցրել, թե ում է տեսնում որպես հնարավոր հակամարտության
մասնակիցների։
Միաժամանակ
Միշելը կոչ է արել ռազմական շինարարությունը դարձնել Եվրամիության հետագա տրանսֆորմացիայի հիմնական տարրերից մեկը։ Նրա խոսքով՝
անհրաժեշտ է «հայտնագործել նոր եվրոպական երազանք», որը հիմնված կլինի
տնտեսական հզորության, անվտանգության ու պաշտպանության
ոլորտների առաջնահերթ զարգացման վրա։
«Մենք չենք
կարող թույլ տալ, որ Եվրոպան վերածվի կարոտի և հպարտության թանգարանի՝
հրաշալի անցյալով»,- կարծում է նա։
Խոսելով ԱՄՆ
ընտրությունների մասին՝ Միշելն ընդգծել է, որ «ռացիոնալ տեսանկյունից (նախագահի
թեկնածուներ Դոնալդ) Թրամփը և (Քամալա) Հարիսը միանման են բազմաթիվ տնտեսական հարցերում», ուստի Եվրոպան չպետք է վախենա Թրամփի հաղթանակից։