Մոլդովայի ընդդիմությունն ընտրությունների արդյունքները կվիճարկի Սահմանադրական դատարանում

Մոլդովայի ընդդիմությունը չի ճանաչում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները և դրանք կվիճարկի Սահմանադրական դատարանում: Այդ մասին հայտարարել են միանգամից երկու քաղաքական ուժեր։


Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոլդովայում ավարտվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Նախնական տվյալներով` քվեների 55,33%–ով առաջատարը Մոլդովայի գործող նախագահ Մայա Սանդուն է։


Սոցիալիստների կուսակցությունը, որի կողմից նախագահի թեկնածու էր առաջադրվել Ալեքսանդր Ստոյանոգլոն, հայտարարել է ընտրակեղծիքների մասին՝ Սանդուին անվանելով ոչ լեգիտիմ նախագահ:


«Նրան ընդունում են միայն իր հովանավորներն ու արտերկրի հրահանգիչները։ Մոլդովայի ժողովուրդն իրեն խաբված և կողոպտված է զգում», - ասվում է կուսակցության հաղորդագրության մեջ։


Փաշինյանը շնորհավորել է Սանդուին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ ]