Իսպանիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 158-ի. Վալենսիայի իշխանությունը խնդրել է բանակի օգնությունը

Իսպանիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 158-ի, հայտնում է El País-ը՝ հղում անելով իշխանությունների տեղեկություններին։ Երկրի հարավում գտնվող Վալենսիա ինքնավար համայնքում զոհվել է 155 մարդ, մեկական՝ Կաստիլիա-Լա Մանչայում և Անդալուզիայում, ևս մեկ մարդու մահվան վայրը չի հստակեցվում։


Վալենսիայի Պայպորտ արվարձանում, որի բնակչությունը կազմում է 25 հազար մարդ, զոհվել է 40 բնակիչ։ Իշխանությունները վնասված տարածաշրջանների բնակիչներին խորհուրդ են տվել չլքել տները։


Վալենսիայի ինքնավար համայնքի կառավարության ղեկավար Կառլոս Մեյսոնը Իսպանիայի կենտրոնական կառավարությանը խնդրել է բանակը ներգրավել ջրհեղեղից տուժածներին օգնելու համար։


Փրկարարական գործողությունները շարունակվում են, մի շարք քաղաքներում դեռևս նկատվում է ջրի մակարդակի բարձրացում, հայտնում են արտակարգ ծառայությունները։ Հաղորդվել են դիակապտության դեպքերի մասին, դատախազությունը կասկածյալներին ձերբակալելու միջնորդություն է ներկայացրել: Ավելի քան 150 ճանապարհներ փակ են երթևեկության համար։


Հիշեցնենք, որ Իսպանիայի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել տարերային աղետի կապակցությամբ: