Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը հասել է 140-ի։ Տեղեկությունը հայտնում է EFE լրատվական գործակալությանը։
Ավելի վաղ հաղորդվել էր 104 զոհի մասին, որից 101-ը՝ Վալենսիա նահանգում:
Հիշեցնենք` Իսպանիայի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել։ Բնական տարերքը լուրջ վնաս է հասցրել ամենաշատ տուժած տարածաշրջանի՝ Վալենսիայի ճանապարհային ենթակառուցվածքին, ինչի հետևանքով փակվել է ավելի քան 60 ճանապարհ: