«Միսս Միավորված ազգեր» (Miss United Nations) գեղեցկության մրցույթին ամերիկացի մոդել Փեգի Գարաբեկյանն ԱՄՆ-ից կներկայացնի Հայաստանը։ Այս մասին սոցցանցում հայտնել է հենց ինքը՝ մոդելը։
«Մի քանի կարևոր փուլերից և հարցազրույցներից հետո ես արժանացել եմ մրցույթին մասնակցելու համար ընտրված լինելու պատվին: Աստծուն փառք եմ տալիս այս ճանապարհորդության հնարավորության համար»,- գրել է Փեգին:
2015 թվականին Գարաբեկյանը մասնակցել է ԱՄՆ-ում Miss Asia USA գեղեցկության մրցույթին, որտեղ ներկայացրել է Միացյալ Նահանգները և զբաղեցրել երրորդ տեղը, ինչպես նաև արժանացել է Miss Congeniality տիտղոսին։
Նշենք, որ «Միսս Միավորված ազգեր» գեղեցկության մրցույթը կանցկացվի Հնդկաստանում սեպտեմբերի 25-30-ը։