Մուսալեռում 3 մեքենա միմյանց բախվելուց հետո հարվածել են կայանված ավտոցիստեռներին. կա տուժած

Հոկտեմբերի 30-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։


Ժամը 08:20-ի սահմաններում Էջմիածնի-Երևան ավտոճանապարհի Մուսալեռ բանավայրի վարչական տարածքում, դեպի Երևան ընթացող հատվածում բախվել են «BMW», «Nissan X-Trail» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։


Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։


Պարեկային ծառայությունը պարզում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։


Բախման հետևանքով ավտոմեքենաներց մեկը բնակվել է ճանապարհին կայանված երկու ավտոցիստեռնի։