Մոլդովայի ԿԸՀ-ն հայտնել է քվեարկության արդյունքները

Երկրորդ ժամկետով առաջադրված Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ընտրությունների առաջին փուլի արդյունքներով առաջատարն է: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է ընտրատեղամասերի արձանագրությունների 100 %-ի մշակումից հետո:


Մոլդովայում նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել երեկ` հոկտեմբերի 20-ին:


ԿԸՀ-ն մշակել է ընտրատեղամասերից ստացված արձանագրությունների 100 %-ը։ Ըստ այդմ, արդյունքները հետևյալն են. Սանդուի օգտին քվեարկել է ընտրողների 42,45 %-ը, Սոցիալիստների կուսակցությունից թեկնածու Ալեքսանդր Ստոյանոգլոն ստացել է քվեների 25,98 %-ը: