Քաղաքացիակենտրոն լրատվություն
Մոլդովայում անցկացվում են նախագահական ընտրություններ, հանրապետության ղեկավարն ընտրվում է չորս տարի ժամկետով։ Այսօր նաև անցկացվում է հանրաքվե, որի շրջանակներում քաղաքացիները պետք է պատասխանեն հարցին. «Դուք աջակցո՞ւմ եք Սահմանադրության փոփոխությանը, որպեսզի Մոլդովայի Հանրապետությունը միանա Եվրամիությանը»: Որպեսզի երկու իրադարձություններն էլ վավեր համարվեն, դրանցից յուրաքանչյուրին մասնակցությունը պետք է գերազանցի 33,3%-ը։
Ընտրատեղամասերը կփակվեն ժամը 21.00-ին։
Նախագահի պաշտոնին հավակնում է 11 թեկնածու։ Հիմնական պայքարը ընթանում է նախագահ Մայա Սանդուի, որ առաջադրվում է երկրորդ ժամկետի համար, նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոյի և «Մեր կուսակցության» առաջնորդ Ռենատո Ուսաթիի միջև: