Մոլդովայի խորհրդարանի էլեկտրոնային փոստի սերվերը ենթարկվել է կիբերհարձակման

Մոլդովայի խորհրդարանի էլեկտրոնային փոստի սերվերը ենթարկվել է կիբերհարձակման, միջոցներ են ձեռնարկվում տվյալների ամբողջականությունն ապահովելու համար։ 


Այդ մասին հայտնում է Մոլդովայի օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունը։


«Խորհրդարանի էլեկտրոնային փոստի սերվերը ենթարկվել է կիբերհարձակման: Կիբերմիջադեպի պատճառներն ու հետևանքները հետաքննում են պատասխանատու պետական ​​մարմինները»,- ասված է խորհրդարանի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։


Մոլդովայի խորհրդարանը հավաստիացրել է, որ միջոցներ է ձեռնարկում տվյալների ամբողջականությունն ապահովելու և վնասված տեղեկատվության չարաշահմանն ու շահարկմանը հակազդելու համար։ Նշվում է, որ վերջին շրջանում զգալիորեն աճել է Մոլդովայի խորհրդարանի ցանցերի և համակարգչային համակարգերի վրա հարձակումների հաճախականությունը։