«ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցները համաձայն են, որ Ուկրաինան դառնա դաշինքի անդամ, Ուկրաինայի ապագան դաշինքի ընտանիքում է»,- ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Հյուսիսատլանյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտեբերգը Գերմանիայի «Ռամշտեյն» ամերիկյան ավիաբազայում:
Միաժամանակ Ստոլտենբերգը նշել է, որ այսօր ՆԱՏՕ-ի երկրների ուշադրությունն ուղղված է Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայի հաղթանակի ապահովմանը։
«Եթե նախագահ Պուտինը հաղթի, նրա հաղթանակը աշխարհն ավելի վտանգավոր կդարձնի։ Ուստի մեր անվտանգության շահերից է բխում ձեզ աջակցելը», - նախօրեին հայտարարել էր նա։
Մինչ այս Չեխիայի նախագահ Պետր Պավելը հայտարարել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքի մաս կազմող երկրները կքննարկեն Ուկրաինայի ընդունման հարցը միայն նրա տարածքում հակամարտությունն ավարտվելուց հետո։