ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաջորդ շաբաթ կարող է հայտարարել երկրորդ նախագահական ժամկետի համար առաջադրվելու իր մտադրության մասին։ Այս մասին հինգշաբթի հայտնել է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նշվում է, որ Բայդենը նախատեսում է տեսաուղերձ հրապարակել և սկսել միջոցների հավաքագրումը նախընտրական արշավի համար։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, Սպիտակ տան ծրագրերը, սակայն, կարող են փոխվել չնախատեսված իրադարձությունների պատճառով։
Ավելի վաղ Axios պորտալը հայտնել էր, որ Բայդենը դեռ չի շտապում հայտարարել երկրորդ ժամկետով վերընտրվելու իր մտադրության մասին, նրա որոշ խորհրդականներ և մտերիմներ կարծում են, որ նա կարող է հայտարարել նախընտրական արշավի մեկնարկի մասին հուլիսին կամ նույնիսկաշնանը: Բայդենի քարոզարշավը դեռ պլանավորման վաղ փուլում է, գրում է թերթը։
ԱՄՆ նախագահական ընտրությունները նշանակված են 2024 թվականի նոյեմբերին։ Թրամփը 2022 թվականի նոյեմբերին հայտարարել էր, որ միանում է երկրի բարձրագույն կառավարական պաշտոնի համար պայքարին։ Բայդենը հասկացրել է, որ հույս ունի վերընտրվել կրկին։ Երկրորդ ժամկետի մեկնարկին նա կդառնա 82 տարեկան։