«Մեր տղաները հոգնել են. փոխարինողներ պատրաստեք մարտադաշտում». Զելենսկին՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դաշնակիցներին կոչ է արել սկսել զինվորական կոնտինգենտի նախապատրաստումը, որոնք կարող են փոխարինել ուկրաինական զորքերին մարտի դաշտում։


«Մեր ուղերձը բոլոր երկրներին. պատրաստեք բրիգադներ, նրանք կարող են լինել պահեստային և կարող են փոխարինել մեր տղաներին, որոնք հոգնել են, նրանք կարող են փոխարինել նրանց մարտի դաշտում»,- ասել է Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ համատեղ ճեպազրույցում։


Առաջինը ՆԱՏՕ-ի զորքեր Ուկրաինա հնարավոր ուղարկելու մասին այս տարվա փետրվարին հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Այնուամենայնիվ, Կիևի դաշնակիցների մեծ մասը, ներառյալ ԱՄՆ-ը և Գերմանիան, հրապարակայնորեն հրաժարվեցին այդ գաղափարից: ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նույնպես բացառեց նման տարբերակը։ Միաժամանակ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Ռոբ Բաուերն ընդգծել է, որ դաշինքի անդամ ցանկացած երկրի զորքեր Ուկրաինա ուղարկելու հարցը պետք է քննարկվի ամբողջ դաշինքի կողմից։