ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ արևմտյան երկրները սադրանքներ են նախապատրաստում ԱՊՀ երկրներում իրավիճակն ապակայունացնելու համար։
Նրա խոսքով՝ «նման տվյալներ կան և այս փորձերը ակնհայտ են ու անթաքույց»։
«Այսինքն՝ կան նման փորձեր, իրավիճակն ապակայունացնելու ցանկություն։ ԱՄՆ պետքարտուղարի վերջին այցերն ու հայտարարությունները Կենտրոնական Ասիայի երկրներ նույնպես վկայում են այն մասին, որ ԱՊՀ-ն քանդելու, կառույցի երկրները Ռուսաստանից պոկելու մեծ ցանկություն կա»,- ասել է Լեբեդևը։
Ըստ նրա՝ Ուկրաինայի կողմից ԱՊՀ-ի հետ կապերի խզումը ոչ մի լավ բանի չի բերել ո՛չ միության, ո՛չ բուն երկրի համար։