ԵՄ-ն երկու տարով կերկարաձգի Ուկրաինայում իր ռազմական առաքելության մանդատը

ԵՄ-ն որոշել է Ուկրաինայում իր ռազմական առաքելության մանդատը երկարաձգել երկու տարով։


Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Լյուքսեմբուրգում ԵՄ արտգործնախարարների հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսում։


«Մենք որոշել ենք, որ Ուկրաինայում մեր առաքելության մանդատը կերկարաձգենք երկու տարով»,- ասել է նա։