Եվրախորհրդարանի գլխադասային հանձնաժողովը հաստատել է Կիևին 35 մլրդ եվրոյի վարկ տրամադրելու մեխանիզմը

Եվրախորհրդարանի Միջազգային առևտրի հանձնաժողովը հաստատել է Կիևին 35 միլիարդ եվրոյի չափով վարկ տրամադրելու մեխանիզմը, ըստ որի, դրա մարումը կիրականացվի ռուսական ակտիվներից ստացված եկամուտների միջոցով։


Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրախորհրդարանի մամուլի ծառայությանը:


Հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Բերտ Լանը հայտարարել է, որ  որոշման նախագիծն ընդունվել է ձայների մեծամասնությամբ՝ առանց ուղղումների։


Այժմ փաստաթուղթը պետք է հաստատվի Եվրախորհրդարանի նստաշրջանում, որից հետո այն պետք է հաստատի ԵՄ խորհուրդը։