ՌԴ ԶՈՒ ռազմածովային նավատորմը կարող է օգտագործվել հակամարտությունների ցանկացած ուղղությամբ. Պուտինը՝ Շոյգուին
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Պաշտպանության նախարարը ռուսական պետության ղեկավարին զեկուցել է Ռուսաստանի Դաշնության Խաղաղօվկիանոսյան նավատորմի անսպասելի ստուգման ընթացքի մասին։
Շոյգուն նշել է, որ ապրիլի 18-ին կսկսվի Խաղաղօվկիանոսյան նավատորմի անակնկալ ստուգման եզրափակիչ փուլը։ Նաև, ՊՆ ղեկավարի խոսքով, հրթիռային հարվածները կիրականացվեն էլեկտրոնային արձակումներով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ հայտնել է նավատորմի զարգացման անհրաժեշտության մասին։
Պուտինն ընդգծել է, որ ՌԴ ԶՈՒ կիրառման առաջնահերթությունն այժմ կապված է հատուկ ռազմական գործողության հետ, սակայն նավատորմի զարգացման խնդիրները, որոնց թվում է նաև Խաղաղօվկիանոսյանը, ոչ ոք չի հանել կամ չեղարկել։
Ինչպես նշել է Ռուսաստանի նախագահը, ՌԴ ԶՈՒ ռազմածովային նավատորմը կատարելագործման կարիք ունի, քանի որ այն կարող է արդյունավետորեն օգտագործվել հակամարտությունների բացարձակապես ցանկացած ուղղությամբ։