«Ինչի՞ է հասել մեր երկիրը, եթե երեխաներն առանց վախի չեն կարող ծննդյան տոնի գնալ». Բայդենը կոչ է արել խստացնել զենքի մասին օրենքը
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկին կոչ է արել խստացնել զենքերի մասին օրենքները: «Զենքը Ամերիկայում երեխաների գլխավոր սպանողն է, և թվերը միայն աճում են, ոչ թե նվազում»,- ասված է Սպիտակ տան կայքում հրապարակված Բայդենի հայտարարության մեջ:
«Ինչի՞ է հասել մեր երկիրը, եթե երեխաներն առանց վախի չեն կարող ծննդյան տոնի գնալ»,- հարցադրում է արել Ջո Բայդենը:
ԱՄՆ Ալաբամա նահանգի Դադևիլ քաղաքում շաբաթ օրը տեղի է ունեցել հրաձգություն, ինչի հետևանքով չորս մարդ է զոհվել։ Դեռահասները նշել են աշակերտուհիներից մեկի 16-ամյակը: Դեպքից ավելի քան մեկ օր անց դրա մանրամասների մասին դեռևս քիչ բան է հայտնի։
Ինչպես հաղորդվում է, Mahogany Masterpiece Dance Studio պարային ստուդիայում հրաձգության հետևանքով վիրավորում է ստացել 28 մարդ, որոնցից մի քանիսի վիճակը ծանր է: