G7-ի ԱԳՆ ղեկավարները հաստատել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցները խստացնելու մտադրությունը
G7-ի արտգործնախարարները Ուկրաինային նվիրված նախարարական հանդիպման ժամանակ պայմանավորվել են շարունակել աջակցել Կիևին և ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:

««Մեծ յոթյակի» ԱԳ նախարարները հաստատել են, որ իրենք, ինչպես նախկինում, հակված են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ուժեղացնելուն, այդ պատժամիջոցները լիովին համակարգելուն և դրանց ապահովմանը հետևելուն, ինչպես նաև շարունակելու վճռական աջակցությունն Ուկրաինային»,- ասվում է նստաշրջանի արդյունքներով Ճապոնիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հանդիպման մասնակիցները նաև «պայմանավորվել են ուժեղացնել համակարգումը՝ կանխելու համար պատժամիջոցներից խուսափումը» և «երրորդ երկրների կողմից Ռուսաստանին զենքի մատակարարումները»։