Հոկտեմբերին, նոյեմբերին և դեկտեմբերին մենք հնարավորություն ունենք ամեն ինչ տանել դեպի խաղաղություն. Զելենսկի

Հոկտեմբերին, նոյեմբերին և դեկտեմբերին մենք հնարավորություն ունենք ամեն ինչ տանել դեպի խաղաղություն և հարատև կայունություն: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ նշելով, որ մարտադաշտում ստեղծված իրավիճակը «հնարավորություն է ստեղծում» քայլեր ձեռնարկելու Ուկրաինայում պատերազմը 2025 թվականից ոչ ուշ դադարեցնելու համար»,-գրում է Reuters-ը: